Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.04.2017 | 00:02

Քեզ մոտ բարեխոս ունենք առաքյալներին, մարգարեներին և բոլոր սուրբ մարտիրոսներին, հայրապետներին ու վարդապետներին: Լսի՛ր նրանց աղաչանքները և ազատի՛ր ինձ իմ մեղքերից, տնկի՛ր իմ մեջ շնորհների հոգին և հորդորի՛ր բարին գործել: Բռնադատի՛ր ինձ ծուլանալիս, խափանի՛ր չար գործերս և իմ մեջ սերմանիր բարիքների պտուղը: Քաջալերի՛ր ինձ նեղության մեջ, մխիթարի՛ր վշտի պահին, արժանի՛ դարձրու, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս, խաչակից լինել Քեզ մինչ ի մահ, որպեսզի հրաժարվեմ այս աշխարհի հեշտություններից, դասակից լինեմ երանելիներին, հաղորդ լինեմ ավազակին և անմահ կյանքը վայելեմ դրախտում:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2459

Մեկնաբանություններ